Սեդրակ Առուստամյանին դատարանը երկու ամսով կալանավորեց․ «Ազատություն»

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին այսօր դատարանը երկու ամսով կալանավորեց։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտնեց, որ Առուստամյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

Փաստաբանը հայտնեց, որ խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ «Ըստ էության պայմանագրով տրված է փոխառության գումար՝ տոկոսների վճարմամբ, մարդուն ասում են, որ «քանի որ դու տոկոս չես ստացել նշանակում է՝ կաշառք ես տվել»: Այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են, քաղաքացիաիրավական պայմանագրերը գործում են, էս պահին ուժի մեջ են, իրավական ուժ ունեն, իրավական արժեք ունեն», – ասաց Սուքիասյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ Առուստամյանի դեմ ինչ-որ մեկը ցուցմունք տվե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ ոչ՝ նշելով՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը զուրկ է փաստական և իրավակ հիմքերից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։