Մինչ Երեւանի Ազատության հրապարակում փոքրաթիվ մարդիկ ներկա էին քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը, Մատենադարանի հարակից տարածքում ՀԱԿ հանրահավաքով ընդդիմությունն ազդարարեց հանրահաքների սեզոնի մեկնարկը:
«Մեր միտինգները բողոքողների միտինգ չեն, մենք փուչիկ չէ, որ փչում ենք եւ այստեղ հաճախ պայթեցնում, մենք լուրջ քաղաքական-տնտեսական ծրագրերով հանդես եկող քաղաքական ուժ ենք: Մենք սկսում ենք միտինգների նոր փուլ, որը, կարծում եմ, շատ շուտով մեզ բերելու է հաղթանակներ», – հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հանրահավաքում ելույթ ունեցան ՀԱԿ առաջնորդներ, ինչպես նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքից հետո տեղի ունենացավ երթ:
«Հաջորդ միտինգը մարտի 1-ին է լինելու` շատ ավելի հզոր, խնդրում եմ այս ինֆորմացիան տարածել մեր ժողովրդի մեջ եւ պատրաստվել շատ լուրջ իրադարձությունների»,-հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
© Medialab.am