Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դրությամբ, ունենք 358 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 58՝ ծայրահեղ ծանր, 15՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: