Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք․ ԱՀ նախագահի խոսնակ

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա ներկայացմամբ, թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: