Վարչապետը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: