Մակունցը մանրամասներ ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ «Իմ քայլի» հանդիպումից

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև  հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում: