Դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ

Այսօր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը Լվովում հյուրընկալելու և ջերմ վերաբերմունքի համար։ Դեսպանը նաև իր կարեկցանքն ու համակրանքն է հայտնել տեղական իշխանություններին և Ուկրաինայի ողջ ժողովուրդին։

Վ․ Կարապետյանը ներկայացրել է վերջին շրջանում Լվովի և ամբողջ Ուկրաինայի հայ համայնքի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության կատարած մեծածավալ հումանիտար աշխատանքը։

Մարզպետ Կոզիցկին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մշտապես զգում են Լվովի բազմադարյա պատմություն ունեցող հայ համայնքի օժանդակությունը, հատկապես այս՝ Ուկրաինայի համար դժվար օրերին։

Հանդիպմանը նաև ներկա են եղել դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Լվովի Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Կարապետը, Լվովում Հայաստանի պապտվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանն ու Լվովի մարզի հայերի միության նախագահ Ավետիս Սարաջյանը։