Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Դավիթ Մանուկյանն ազատվել է պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։