Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ սրճեփ սարքից գողություն կատարած անձի են բռնել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 04.30-ին, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ Նար-Դոսի փողոցի սրճեփ սարքից գողացել է դրամատուփը, որի մեջ եղել է 14.700 դրամ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամատուփը և գումարը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

Նրան պատճառվել էր մոտ 60.000 դրամի նյութական վնաս։
Բերման ենթարկվածը ոստիկաններին հայտնել է, որ Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններից կատարել է նմանատիպ այլ գողություններ:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: