«Կոմայգու այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել». Կարեն Անդրեասյան

«Կոմայգու այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել». Կարեն Անդրեասյան
«Կոմայգու այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել». Կարեն Անդրեասյան

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մտահագություն է հնչեցրել Երեւանի Կոմայգում երեկոյան տիրող իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով քաղաքային իշխանություններին եւ ոստիկանությանը վերահսկողություն սահմանել: Վերջինս գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:

Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

Երևանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ (այդ թվում՝ http://www.1in.am/arm/armenia_society_202416.html; http://politik.am/?p=8140; http://www.hayary.org/wph/?p=3129): Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը»:

© Medialab.am