Շենգավիթ վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն

Ապրիլի 28-ին՝ ժամը 23:00-ից ապրիլի 29-ը, ժամը 03:00-ն, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց և Մանանդյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կշարունակի սրսկման աշխատանքները:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: