Քոչարյանի պաշտպանական խումբը անվստահություն է հայտնում դատավոր Արմեն Դանիելյանին և հետ վերցնում ներկայացրած բողոքները

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել է ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած խափանման միջոցի վերաբերյալ բողոքները հետ վերցնելու մասին։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:

Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը Քոչարյանի խափանման միջոց կալանքը չփոխելու մասին։ Պաշտպանների վերաքննիչ բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, որը նախկինում բազմաթիվ անգամ մերժել էր նույն պաշտպանական խմբի տարբեր բողոքները։  

Հարգելի գործընկերներ,Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ…

Gepostet von Aram Vardevanyan am Samstag, 23. Mai 2020