Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվել է երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը, որը բուռն քննարկումների ու հրապարակումների թեմա է դարձել սոցցանցերում և լրատվականներում: Հանրային ՀԸ-ն պարզաբանում է տարածել այդ առիթով.
«Հարգելի՛ հեռուստադիտողներ,
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- ասվում է պարզաբանման մեջ:
Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Թաթան։ Նա անընդունելի էր համարել իր համերգը պատերազմի մեկնարկի տարելիցին ցուցադրելը, ինչը ըստ նրա՝ իր հետ համաձայնեցված չի եղել։



















