Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։

Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։

Մյուս կողմից էլ, Ադրբեջանը, փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների եւ վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենից եկող վտանգը թե՛ իր երկրի, թե՛ իր քաղաքացիների եւ թե՛ ողջ տարածաշրջանի համար»։