ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո. Վերլուծաբանների կարծիք

U. S. Vice President Joe Biden, left, and Turkish President Recep Tayyip Erdogan shake hands after a meeting in Ankara, Turkey, Wednesday, Aug. 24, 2016. Biden called on Turkish authorities on Wednesday to be patient with the U.S. legal system as Turkey seeks the return of the cleric accused of masterminding last month’s failed military coup, Fethullah Gulen, saying the extradition process would take time. (Kayhan Ozer, Presidential Press Service Pool via AP)

Արևմտյան վերլուծաբանները քննարկում են նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության հետևանքներն ու պատճառները, գրում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին հավասարակշված և ծանրակշիռ է, կարծում է վերլուծաբան Թոմաս դե Վաալը, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը առաջին աշխարհամարտի ամենադաժան էջերից է: Նախագահ Բայդենը իր հայտարաության մեջ կոչ է անում հաշտեցման և երկխոսության, հիշեցնում է վերլուծաբանը:

՛՛Հայտարարության հնչերանգն ու միտքը նրանում է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել անցյալում, և որ ՛՛ցեղասպանություն՛՛ եզրի կիրառումը չի ունենա իրավական որևէ հետևանք, ինչից վախենում են թուրքերը՛՛, նշում է դե Վաալը:

Նա նկատում է, որ չնայած թուրքական կողմից հնչեցին մի շարք կոշտ հայտարարություններ ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն չեղան զանգվածային ակցիաներ, բողոքի ցույցեր, հարձակումներ հայերի ու ամերիկացիների դեմ:

Նրա կարծիքով հայտարարության հարցում կարևոր դեր է խաղացել թուրք-ամերիկյան այսօրվա հարաբերությունների խնդրահարույց բնույթը, իսկ նախագահ Բայդենը չի ակնկալում դրանց շուտափույթ բարելավում: Նա հիշեցնում է՝ տասնամյակներ ի վեր ամերիկյան նախագահական թեկնածուները հնչեցրել են Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումը, որը, սակայն, մշտապես դրժվել են՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորության պատճառով:

՛՛Այսօր սակայն այլ իրավիճակ է, երբ առկա են բազմաթիվ տարաձայնույթյուններ Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ նախագահ Բայդենը գտավ, որ թուրքական գործոնն այլևս այդքան կարևոր չէ, ուստի անհրաժեշտ է իրերը կոչել իր անունով ՛՛,- ասում է դե Վաալը:

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ևս կարծում է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը չի պարունակում մեղադրանք Անկարայի հասցեին, այլ կենտրոնացած է անցյալի վրա:

՛՛Հայտարարությունը շատ հատուկ էր, որ մենք ոչ մեկին չենք մեղադրում: ՛՛Թուրքիա՛՛ կամ ՛՛թուրք՛՛ բառեր այստեղ չկան: Այն ավելի շուտ կենտրոնացած է անցյալի վրա՝ հարյուր վեց տարի առաջ՝ 1915 թ.-ի: Բայդենը կատարեց խոստումը իր ընտրողների առջև, ովքեր հորդորել էին նրան դա անել՛՛,- ասում է նախկին դեսպանը:

Ջեֆրիի կարծիքով՝ Բայդենի վարչակազմը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչպիսի հարաբերություններ է կառուցելու Անկարայի հետ և ինչպես են կարգավորվելու տարաձայնությունները: Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը շեշտում է, որ ԱՄՆ ու Թուրքիան այսօր էլ շարունակում են համագործակցել շատ ու շատ հարցերում, ներառյալ Աֆղանստանում, Սիրիայում, ՆԱՏՕ-ի շրջանակում, սակայն երեք հիմնական տարաձայնությունները խաթարում են հարաբերությունների ողջ ընթացքը: Ռուսական Ս400 հրթիռների, Սիրիայում քրդական զորամիավորումների ու ԱՄՆ-ում ապաստարան գտած հոգևորոկան Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցերը բացասաբար են անդրադառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, գտնում է նա:

Իր հերթին վերլուծաբան Մայքլ Ռուբինը ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ևս զգալի տեղ է տալիս Վաշինգտոնի ու Անկարայի միջև լարված հարաբերություններին:

՛՛Եղել են ժամանակներ, երբ զգալի թվով կոնգրեսականներ և դիվանագետներ հակառակն էին պնդում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտության մասին: Նրանց փաստարկը հիմննված էր ռեալիզմի վրա, որ ԱՄՆ զգում է Թուրքիայի կարիքը, այն վճռորոշ տարր է ՆԱՏՕ-ի շրջանակում, և եթե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը, դա կարող է մղել Թուրքիային Ռուսաստանի գիրկը: Այս փաստարկը սակայն չեղակվեց այն պատճառով, որ վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան իրեն չափազանց վատ է դրսևորել՛՛,- ասում է նա:

Ռուբինը շեշտում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել էին դեռևս նախքան Հայոց ցեղասպանության ճանաչումը, ուստի նա լավատես չէ հետագա հարաբերությունների զարգացման հարցում: Բայդենը փորձառու է, մեծ փորձ է կուտակել դեռևս Սենատում իր եղած տարիներին, ուստի լիովին հասկանում է, թե ինչպիսին է այսօրվա Թուրքիան ու ինչ քաղաքականություն է վարում այս երկրի ղեկավարը, շեշտում է Ռուբինը:

՛՛Բայդենը լիովին ընկալում է խնդիրների խորությունը Թուրքիայի հարցում, ուստի մեղմ հռետորաբանություն այլևս չի կիրառվի ՝ դրանք կարգավորելու համար: Ես ակնկալում եմ, որ այս խնդիրները և վստահության պակասը կշարունակեն խարխլել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները՛՛,- ասում է Ռուբինը:

Ռուբինը գտնում է, որ ցեղասպանության նման հստակ ճանաչումն ԱՄՆ -ի նախագահի կողմից ոչ միայն ազատ արձագեց ամերիկյան քաղաքականության, այլ նաև Երևանի ձեռքերը, որն այժմ կարող է բարձրացնել երկկողմ հարաբներությունների հետ առնչվող մի շարք այլ հարցեր: