Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի և անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է հարավ-արևելյան հատված

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում», -հավելել է նա: