ԱԻՆ․ Ոստիկանության շենքի խոհանոցի ծխատարի ծուխը թողել է հրդեհի տպավորություն

Հունիսի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության վարչության շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում՝ ՀՀ ոստիկանության շենքի խոհանոցի ծխատարում, ծխացել է յուղի նստվածք, որն էլ թողել է հրդեհի տպավորություն։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։