Արցախում բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն կմեղմվեն․ Պետնախարարը հանձնարարականներ է տվել

Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:
Այս ամենից զատ, բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:

Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն», – տեղեկացրել է նա։