Կապանի բնակչությունը դժգոհ է Կապան քաղաքի ավագանու կայացրած որոշումից և “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի գործունեությունից

Կապանի բնակչությունը դժգոհ է Կապան քաղաքի ավագանու կայացրած որոշումից և "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի գործունեությունից
Կապանի բնակչությունը դժգոհ է Կապան քաղաքի ավագանու կայացրած որոշումից և “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի գործունեությունից

Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշումը մասսայական դժգոհություն առաջացրեց կապանցիների շրջանում, որի արդյունքում ինքնաբուխ ստեղծվեց նախաձեռնող խումբ:

 Կապանի հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որ տեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  մատուցած ծառայություններից, հաճախակի տեղի ունեցեղ վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկ խախտումներից եւ անընդունելի են համարում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը: “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն սպառել է վստահությունը կապանցիների շրջանում և հանրությունը չի վստահում, որ նույնիսկ միջազգային կառույցների կողմից ընկերությանը տրվելիք 6մլն. դոլլար վարկը արդյունավետ կօգտագործվի: Մենք համոզված ենք, որ Կապան համայնքը առավել արդյունավետ կսպասարկի ջրամատակարարման համակարգը և մեր նպատակն է այն հանձնել Կապանի քաղաքապետարանին:

Կից ներկայացնում ենք նախաձեռնող խմբի գործունեությունը նկարագրող տեսանյութը