Հայաստանում շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ կա, իսկ ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ: Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա:

«Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:

Տեղական արտադրողներն են՝

«Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina,

«Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել,

«Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin

Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»,- տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից։