Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով

Իրանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուքի» էջում  հայտնել է, որ Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1.073-ով, ընդհանուր՝ 93.657։

«Մահացածների թիվն ավելացել է 80-ով, ընդհանուր՝ 5.957։ Ծանր վիճակում է գտնվում 2.965 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.352-ով, ընդհանուր՝ 73.791։ Մինչ այժմ թեստավորվել է 453․386 անձ»,- նշված է գրառման մեջ։