Շուշի-Լաչին ավտոճանապարհին շրջվել է բենզատարը․ տուժածների մասին չի հաղորդվում. «Ազատություն»

Շուշի-Լաչին ավտոճանապարհին շրջվել է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննայանոց բենզատարը, հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Ըստ գերատեսչության՝ հրդեհը է բռնկվել, այրվել են հայ բնակիչներին պատկանող «Համեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը։

Տուժածների մասին չի հաղորդվում։

Սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում էր պայթյուն տեղի ունեցել։ Հաղորդվեց 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով: