Լիբանանում Հայաստանի դեսպանը փոխվեց

Լիբանանում Հայաստանի դեսպանը փոխվեց
Լիբանանում Հայաստանի դեսպանը փոխվեց

Նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Սամվել Մրտչյանին հետ է կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Այդ մասին փոխանցում են նախագահականից:

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Վահագն Աթաբեկյանին է նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):