ԱԺ ՀՅԴ խմբակցությունը «թաքուն», դավադիր գործընթացների չի դիմում, և ՀՀԿ-ի հետ համատեղ ինչ-որ բաներ անելու խնդիր չունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ավելի վաղ արած դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ինչ-որ բան են անում»:
«Եթե ինչ-որ բան անեինք, կանեինք ակնհայտ: Մենք թաքուն, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի: Մեր քաղաքական ուժի համար կարևոր է ասել մեր ճշմարտությունը, եթե նույնիսկ այդ պահին այն չի ընկալվում: ՀՀԿ-ի հետ որևէ համատեղ բաներ անելու խնդիր չունենք»,- ասել է Ռուստամյանը: