Հունգարիան հաստատել Է Սլովակիային մատակարարված «Սպուտնիկ V»-ի հուսալիությունը

Սլովակիային մատակարարված «Սպուտնիկ V»-ի թեստերը, որոնք անցկացվել են Հունգարիայի լաբորատորիայում, հաջողությամբ են ավարտվել եւ ցույց տվել նրա հուսալիությունը: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտնել Է Սլովակիայի առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Սլովակիայում ստացվել Է մարտի 1-ին: Հանրապետությունում հավաստագրված լաբորատորիաների բացակայության կապակցությամբ մարտի 1-ին ուղարկվածներից 46 ամպուլա թեստավորման համար հանձնվել Է Հունգարիային, որն իր տրամադրության տակ ունի OMCL (Official Medicinal Control Laboratory) լաբորատորիան:

«Հունգարիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորումների արդյունքները բացասական են, այսինքն՝ կարգին են»,-ասել Է Լենգվարսկին, որի ելույթը հեռարձակել են ցանցային ՏՎ-ալիքները:

Ինչպես ապրիլի 26-ին հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, եթե «Սպուտնիկ V»-ի թեստերը Հունգարիայում հավաստագրված լաբորատորիայում հաջողությամբ ավարտվի, Սլովակիայի առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկին հավանություն կտա դրա օգտագործմանը հանրապետությունում:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) ավելի վաղ Սլովակիայի նախարարներին կաբինետին խնդրել Է վերադարձնել մարտի 1-ին հանրապետություն մատակարարված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, ինչը կապված Է պարտավորագրի բազմաթիվ խախտումների հետ:

ՌՈւՆՀ-ն Բրատիսլավայի դեղամիջոցների վերահսկության պետական ինստիտուտի փորձագետների գործողությունները գնահատել Է որպես սաբոտաժի ակտ, հայտարարելով, որ ինստիտուտը, խախտելով պարտավորագիրը, «Սպուտնիկ V»-ի փորձարկումներն անցկացրել Է մի լաբորատորիայում, որը չի հանդիսանում ԵՄ-ի դեղամիջոցների վերահսկողության պաշտոնական լաբորատորիաների ցանցի մաս, չնայած այն բանին, որ այդպիսի լաբորատորիաները հասանելի են եղել»:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն Է ստացել մոտավորապես 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում:

Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել Է 97,6 տոկոս, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների. դա ավելի բարձր Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել են The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), ավելի վաղ հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: