Ժամանակավորապես կդադարեցվի Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: