Իշխանական խմբակցությունը ընդունել է ընտրախախտումների համար պատասխանատվությունը խստացնող օրինագիծը

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած այս փոփոխությունների նախագծերով առաջարկվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:

Օրինագծին կողմ է քվեարկել միայն իշխանական խմբակցությունը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: