Կրեմլի խոսնակը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գագաթնաժողովը պատրաստվում է տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հստակեցում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի վերաբերյալ․ իսկապես՝ մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն ցանկանում ենք նշել, որ հստակ պայմանավորվածություն ու պատկերացում, թե երբ կարող է նման տեսակնոֆերանս տեղի ունենալ, դեռևս չկա։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Աղբյուր՝ Factor.am