Ի՞նչ սարք է տեղադրվել Երևան-Սևան ճանապարհահատվածին, ինչի՞ համար է այն

Վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։