«Հայաստանի իշխանությունները ձախողեցին Գերմանիայի դեսպանատան եւ ԵՄ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանում նախատեսված միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը»,- Aravot.am-ին ասաց ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու պատրաստակամություն հայտնած իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա առաջարկած տարածքի համար դեռ չեն դիմել:
«Իշխանության թելադրանքն է եղել: Երբ որ իշխանությունը անգործություն է ցուցաբերում իրավունքի իրականացման խախտման փաստի նկատմամբ, դա արդեն նրանց շահագրգռության մասին է խոսում: Դատախազության շենքի մոտ պիկետ անելու համար քանի՞ ոստիկան է հավաքվում, բա ինչո՞ւ այդ նույն հերթապահությամբ չեն գնում տիկնիկային թատրոնի մոտ ֆիլմի ցուցադրության մասնակիցների անվտանգությունն ապահովեն»,- հավելեց պարոն Սաքունցը: Կարդալ ավելին