«Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն այցելել են Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Խմբակցությունից հայտնում են, որ համալսարանին ծանոթանալուց հետո պատգամավորները համալսարանի ղեկավարության հետ քննարկել են ռազմական-ուսումնական առկա իրավիճակի և ապագա անելիքների հետ կապված հարցեր։