Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են․

«Հարգելի’ քաղաքացիներ, փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացված քարաթափման աշխատանքներն ավարտվել են և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այստեղ քարաթափում էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով ճանապարհն անանցանելի էր։