Յուրաքանչյուր նախկին ուժայինի, պետական գաղտնիք կրողի մահվան լուրը չարագույժ է. Զառա Հովհաննիսյան

«Ցնցված եմ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրով։ Յուրաքանչյուր նախկին ուժայինի, պետական գաղտնիք կրողի մահվան լուրը չարագույժ է։ Հատկապես, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ Բջնիի իր առանձնատանը մահացած էր հայտնաբերվել ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008 թվականին Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը:

Փաստացի, երկրորդ նախկին ուժայինն է առեղծվածային պայմաններում մահանում՝ բավականին կարճ ժամանակահատվածում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։