Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից. «Ազատություն»

Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից. «Ազատություն»
Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից. «Ազատություն»

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դուրս է եկել կառավարական առանձնատնից։

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։

Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ Սարգսյանը բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Սարգսյանը բնակվելու է իր փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ամառանոցում: