Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը

Սահմանադրական դատարանը  մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը
Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը

Սահմանադրական դատարանը հրապարակեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահի ընտրություններում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացրած դիմումների վերաբերյալ իր որոշումը:

ՍԴ-ն որոշեց ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ: Այսինքն՝ դատարանին ներկայացված ապացույցները հիմք հանդիսացան ասելու, որ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգի պահպանմամբ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՍԴ-ն իրավասու չէ քննության առնել բոլոր այն հարցերը, որոնք Վարչական դատարանում պետք է լուծում ստատան: Նա նաև հավելեց, որ Վարչական դատարանի վճիռները վիճարկման ենթակա չեն: