«Հայաստան-Եմ հանաձայնագրի ստորագրում կարող է հետաձգվել. ԵՄ անդամ Հունգարիան ու Սլովակիան, փորձում են խոչընդոտել գործընթացը». Դանիել Իոաննիսյան

«Հայաստան-Եմ հանաձայնագրի ստորագրում կարող է հետաձգվել. ԵՄ անդամ Հունգարիան ու Սլովակիան, փորձում են խոչընդոտել գործընթացը». Դանիել Իոաննիսյան
«Հայաստան-Եմ հանաձայնագրի ստորագրում կարող է հետաձգվել. ԵՄ անդամ Հունգարիան ու Սլովակիան, փորձում են խոչընդոտել գործընթացը». Դանիել Իոաննիսյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, քանի որ ԵՄ անդամ Հունգարիան ու Սլովակիան, ըստ տեղեկությունների, փորձում են խոչընդոտել գործընթացը:

Այս մասին Էստոնիայից «Մեդիալաբին» փոխանցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Տարբեր կողմերից տեղեկություններ կան, որ Հունգարիան ու Սլովակիան կարող են խնդիրներ ստեղծել, այժմ մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկությունները, դրան 100 տոկոսանոց չեն, բայց տարբեր աղբյուրներից ստացվում են»,- «Մեդիալաբին» ասաց Իոաննիսյանը:

Նշենք, որ այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։  Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Հանը չմանրամասնեց իր խոսքը:

«Ինքն ասաց՝ միարժեք կստարագրվի: Ասաց, որ հույսով է կստորագրվի նոյեմբերի վերջի գագաթնաժողովին: Ուշացման պատճառները չասաց, բայց մեզ հայտնի են պատճառները, ըստ երևույթին Հունգարիան ու Սլովակիան ինչ-որ տեխնիկական խնդիրներ են ստեղծում: Դա, ինչպես հասկանում ենք, կամ Ադրբեջանի, կամ Ռուսաստանի ձեռքի գործն է»,- ասաց Իոաննիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ավելի շատ հակված են կարծելու, որ սա Ադրբեջանի ձեռքի գործն է:

«Ես հակված եմ մտածելու, որ դա ավելի շատ Ադրբեջանն է անում, որովհետև այստեղ կա ազգերի ինքնորոշման սկզբունքի հարցը: Ինչպես գիտեք, մեր համաձայնագրում նշված է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, որ կոնֆլիտկտը պետք է լուծվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Այնինչ, օրինակ, Մոլդովայի և Վրաստանի Ասոցացման համաձայնագրերում նշված է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Այսինքն՝ այստեղ մեզ համար ձեռնտու դրույթ է ամրագրվել, ինչը, բնականաբար, Ադրբեջանին դուր չի գալիս»,- նշեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ Ադրբեջանը գումարով է փորձում Հունգարիայի ու Սլովակիայի վրա ազդել, թե՞ այլ մեթոդներով:

Եթե ԵՄ անդամ որևէ երկիր հայտարարի, որ չի կարող հիմա ստորագրել Հայաստան-ԵՄ այս փաստաթուղթը, այն չի ստորագրվկի: Ընդ որում, դրա համար կարող է խոչընդոտ հանդիսանալ անգամ տեխնիկական խնդիրը, օրինակ, եթե որևէ երկրիր դժգոհի, որ իրենց լեզվով այն թարգմանված չէ:

Հանձնակատար Հանը նաև այսօր նշել էր, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ, և թերացումներն աչքաթող չեն արվելու։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դա նշանակում է հետևյալը՝ եվրոպական կողմն այսուհետ աչք չի փակելու թերացումների վրա:

«Ես կարծում եմ, որ մենք առաջիկա շաբաթներին ու ամիսներին նոր գործընթացներ կտեսնենք այս առումով: Հիմա քննարկվում է նաև GSP+-ի հարցը, թե արդյոք Հայաստանը կոնվենցիայով իր պարտականությունները կատարել է և արդյոք Հայաստանի համար կերարակաձգվի Եվրամիության մաքսային արտոնությունների GSP+ համակարգը: Եվ այստեղ Հայաստանը խնդիրներ ունի: Եվ դա է պատճառը, որ հիմա իշխանություններն ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են անում, ընտանեկան բռնության դեմ օրենսդրություն են ընդունում և այլն: Դա միտված է նրան, որպեսզի գոնե առավելագունս ապահովեն եվրապական կողմի պահանջները: Բայց այնտեղ կան ավելի լուրջ պահանջներ, որոնք հայկական կողմը դժվար թե բավարարի»,- ասաց Իոաննիսյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am