Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են: Մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշված հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատություններ կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:

Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առվելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է,  որ այցելունեը գան արդեն մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել: