ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմը վերահսկվում է ԱԹՍ-ների միջոցով․ ՌԴ ՊՆ

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ իրականացնել։

Այս մասին ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ իրավիճակի շուրջօրյա վերահսկումն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Կենտրոնի զինվորական անձնակազմն իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում, իսկ կառավարման կենտրոնում իրականացվում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն իրենց պատասխանատվության տակ գտնվող գրեթե ամբողջ տարածքում:

Աղբյուր՝ Factor.am