Արցախում հայ տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելու առիթով հարուցվել է քրեական գործ

2023 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Սպանության փորձ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: