ԼՂ-ից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. ԱՆ

Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները»,- ասված է հայտարարությունում: