Խոստացված 211 ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է․ մյուսը մասը կհասնի առաջիկա շաբաթներին․ Factor.am

Չինաստանից Հայաստան ներկրվող 211 ավտոբուսների մի մասն արդեն Երևանում է․ Factor.am-ին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջին խմբաքանակը՝ 53 ավտոբուս, հասել է, մյուսը մասը ճանապարհին է։ Առաջիկա շաբաթներին Հայաստան կհասնեն մյուս 158 ավտոբուսները»,- ասաց խոսնակը։

Նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան, երբ ավտոբուսների մյուս խմբաքանակն էլ հասնի Հայաստան։

«Ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- ընդգծեց Կարապետյանը։

Նշենք, որ ավտոբուսներն արդեն Վրաստանի Փոթիի նավահանգստում են: