Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախ կա. հակառակորդի կողմից դիտարկվող հատվածներում հրդեհաշիջում անել հնարավոր չէ


Սեպտեմբերի 13–ին՝ ժամը 18։00–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են Ջերմուկի անտառները։

NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց, որ այն հատվածները, որոնք հակառակորդի կողմից դիտարկվում են, փրկարար ծառայությանը չի հաջողվում հրդեհաշիջման աշխատանքներ անել։

«Այդ հատվածներում հրդեհաշիջում անելը վտանգավոր է, դրանք դիտարկվում են հակառակորդի կողմից։ Իսկ այն հատվածները, որոնք չեն դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, նաեւ հերթապահություն է իրականացվում։ Հրդեհի չորս օջախ կա»,– նշեց Հայկ Կոստանյանը։