Հայաստանն Իրանին տրամադրել է 57 մլն դրամի մարդասիրական օգնություն

Հայաստանն Իրանին տրամադրել է 57 մլն դրամի մարդասիրական օգնություն
Հայաստանն Իրանին տրամադրել է 57 մլն դրամի մարդասիրական օգնություն

Տարբեր երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու աշխատանքները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ Հայաստանը երկրաշարժից տուժած Իրանին տրամադրել է 57 մլն դրամի մարդասիրական օգնություն: Իրան է ուղարկվել 26 հազար տուփ տարբեր տեսակի պահածոներ, 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ:
Երիցյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է իրանցի գործընկերներին տրամադրելու նաև փրկարարական ուժեր, սակայն հարևան երկրի իշխանությունները նախընտրել են սեփական ուժերով կատարել այդ աշխատանքները:

ՀՀ ԱԻ նախարարը տեղեկացրել է, որ Բելառուսում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ մեր երկրում ստեղծել հումանիտար տարածաշրջանային կենտրոն: Սպասվում է, որ այն կսկսի գործել առաջիկա տարում:

Երիցյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԻ նախարարության սեյսմիկ ծառայությունը, մասնավորապես, Գառնիում գտնվող սեյսմիկ կենտրոնը զարգացնելու համար: Բացի այդ, նախարարը վստահեցրել է, որ ներկայում լավագույն կերպով է գործում նաև 911 ծառայությունը, որը յուրաքանչյուր պահի տեղեկություններ է ստանում ամբողջ աշխարհում արձանագրված աղետների վերաբերյալ: