168 ժամ է արդեն մենք արգելափակման մեջ ենք, կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ. Ռուբեն Վարդանյան

168 ժամ է արդեն մենք արգելափակման մեջ ենք, կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Չեմ ուզում երկար խոսել, երեկ եղել եմ Մարտունիում և շատ ուրախ եմ, որ այդ հանիդպումն անցավ Մարտակերտում՝ նախորդ օրը և այսօր հանդիպում է լինելու Ասկերանում։ Մարտունիի հանդիպումն ինձ մի քանի հետաքրքիր մտքեր տվեց ու եզրակացություններ, որովետև ուզում էի ասել, որ ուրախ էի տեսնել այդքան մարդ»,-նշեց նա՝ մի քանի մանրամասներ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ։

Այնուետև կապն ընդհատվեց և Վարդանյանի խոսքը կիսատ մնաց։

«Ուղիղ միացումը ընդհատվեց ինտերնետի անջատման պատճառով։ Կհանդիպենք վաղը»,-ֆեյսբուքյան իր էջում գրեց Արցախի պետական նախարարը։