Թրամփը բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ավտոմեքենաների, փայտանյութի և դեղագործական արտադրանքի մաքսատուրքերը

Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը չի կատարում Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագիրը, Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և այլ ապրանքների մաքսատուրքերը՝ 15 տոկոսից մինչև 25 տոկոս։

Թրամփի խոսքով՝ խոսքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 30-ին կնքված «Մեծ համաձայնագրին»։

«Մեր առևտրային համաձայնագրերը չափազանց կարևոր են Ամերիկայի համար։ Յուրաքանչյուր այդ համաձայնագրի շրջանակում մենք արագ քայլեր ենք ձեռնարկել մեր մաքսատուրքերը նվազեցնելու ուղղությամբ՝ համաձայն ձեռք բերված գործարքների։ Մենք, բնականաբար, ակնկալում ենք, որ մեր առևտրային գործընկերները նույնպես կկատարեն իրենց պարտավորությունները»,- նշել է ԱՄՆ նախագահը։