Պատրաստ ենք 3 գործողություններն անել․ Նիկոլ Փաշինյանը բողոքող մսավաճառներին առաջարկ ներկայացրեց. Տեսանյութ

Միանշանակ, այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլևս չենք վերադառնալու․․․այսինքն՝ կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը այլ առաջարկներ լսել, թե կառավարությունն այլ ինչ գործիքներով կարող է այս պրոցեսին աջակցել»,- ասաց Փաշինյանը։

Եթե մեր բողոքող հայրենակիցների համար առաջարկն ընդունելի է, պատրաստ ենք 3 գործողություններն անել։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։