Իտալիայում ցուցարարներն արգելափակել են մայրուղին և նավահանգիստ տանող ճանապարհները

Իտալիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց միացել են նաև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աշխատակիցները։

Ջենովայում պողպատաձուլական գործարանի աշխատակիցները միացել են կրթական պայմանների դեմ բողոքի ցույցերին և փորձել խաթարել քաղաքի օդանավակայանի աշխատանքը։

Նեապոլում բեռնատարների վարորդներն ու ֆերմերները, դժգոհելով դիզվառելիքի գնի կտրուկ աճից, փակել են առևտրային նավահանգիստ տանող ճանապարհները։ Արգելափակվել է նաև Միլան–Նեապոլ մայրուղին։

Միլանում ևս անկարգություններ են գրանցվել։ Իտալիայի իշխանությունները մտադիր են խստացնել միջոցառումները՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։