Ուսումնական հաստատությունների փակման օրերին մանկավարժները ամբողջությամբ վարձատրվելու են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Այսօր հայտարարվեց ուսումնական հաստատություններում դասապրոցեսները մինչև մարտի 23-ը դադարեցնելու որոշման մասին։

Հայտարարությունից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին:

Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»:

Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։

Հիշեցնենեք, որ նմանատիպ լուրեր էին տարածվել նաև մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված արձակուրդի ժամանակ, ինչից հետո նախարարությունը հերքեց տեղեկությունը։