Փրկարարները մարզերում արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Հունվարի 28-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Նիգավան, Եղիպատրուշ և Ծաղկահովիտ գյուղերում, Արագած-Կանիաշիր, Հարթավան-Ափնագյուղ, Քուչակ-Եղիպատրուշ, Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։