Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը

Այսօր հանկարածամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը։ Ըստ սոցցանցերում տարածված տեղեկատվության՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Գերման Ավագյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 12-ին։

1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։

Իր լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։